News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամենատարածված բիթկոին կրիպտոարժույթի գինն ընկնում է ավելի քան 11 տոկոսով եւ  համաշխարհային շուկաների արժեզրկումից հետո` առաջին անգամ, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի համաձայն, որը միջին գինը հաշվարկում է ավելի քան 20 բորսայի տվյալների հիման վրա` Մոսկվայի ժամանակով 08.58-ի դրությամբ, բիթկոինն էժանանում է 9.69 տոկոսով` մինչու 7901 դոլար: Binance կրիպտոարժույթների ամենամեծ բորսայում բիթքոինի արժեքը նվազում է 8.89 տոկոսով եւ հասնում է  7.944 դոլարի: Րոպեներ առաջ  Binance-ում անկումը գերազանցում էր 11 տոկոսը` հասնելով 7.675 դոլարի:

Այլընտրանքային կրիպտոարժույթները նույնպես անկում են ապրում. Ethereum-ի արժեքն ընկել է 13.62 տոկոսով եւ կազմել է 199.41 դոլար, Ripple-ի արժեքը` 12.17 տոկոսով եւ կազմել է 0.20 դոլար, Bitcoin Cash-ի արժեքը՝ 17.15 տոկոսով եւ կազմել 265.73 դոլար: Կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան, CoinMarketCap-ի համաձայն, ներկայումս 222.357 միլիարդ դոլար է կազմում: Բիթկոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների շուկայի 63.8 տոկոսը:

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում պարզաբանեց Brave New Coin-ի տեխնիկական վերլուծաբան Զոշ Օլշեւիչը (Josh Olszewicz), բիթկոինի գնի անկումը «գլոբալ շուկաների անկման հետեւանք է»: «Համաշխարհային շուկաները անկում են ապրում, իսկ բիթկոինը կրում է դրա ազդեցությունը: Գինը կնվազի այնքան ժամանակ, մինչեւ կդադարի խուճապը համաշխարհային շուկաներում»,- կարծում է նա:

Փորձագետը նշել է, որ նավթի գինն ընկել է ավելի քան 30  տոկոսով, իսկ ամերիկյան 30-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունն ընկել է 1 տոկոսից ցածր: «Կորոնավիրուսն այս ամենի պատճառը չէր, բայց այն, անշուշտ, կատալիզատոր դարձավ»,- կարծում է Օլշեւիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ