News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բերդյանսկի հայերի միության ներկայացուցիչները Ազմոլ միկրոշրջանում կրոնական հուշաքար՝ խաչքար են տեղադրել։

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, սա արդեն չորրորդ տեղադրված խաչքարն է Զապորոժյեի մարզում։ Երկու խաչքարներ գտնվում են Զապորոժյեի հայկական եկեղեցու մոտ, մեկը Մելիտոպոլում եւ չորրորդը երեկ տեղադրել են Բերդյանսկում։

Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հուշարձանի մոտ ծրագրվում է բարելավել տարածքը եւ ճեմուղին։ Ապագայում ծրագրվում է այդ տեղում վանք կառուցել։

Ինչպես հայտնի է, 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում բացվել է 20 խաչքար։ Ուկրաինայի Սոֆյա Կիեւսկայայի հնագույն տաճարի ցուցանմուշներին եւս ավելացել է հայկական խաչքար, որը նվիրված է Ռուսիայի մկրտիչ Սուրչբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

Անցյալ տարի Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ խաչքարներ են տեղադրվել նաեւ Հայաստանի բնակավայրերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ