News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 09
USD
496.58
EUR
539.43
RUB
6.56
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը


Այո-ն թավշյա հեղափոխությունն է: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում «ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքով՝ հանրաքվեի ժամանակ «այո» ասելը հայ ազգին ու հային փառք ու պատիվ բերող արարք է:

«ԱՅՈ»-ն մեր բոլորի իրավունքներն են, «այո»-ն մեր պատմությունն է, «այո»-ն մեր նորանկախ պետության պատմությունն է, «այո»-ն մեր թավշյա հեղափոխությունն է, «այո»-ն մեր հոգեբանությունն է, «այո»-ն մեր պետությունն ու պետականությունն է, «այո»-ն մեր սուրբ մայրերն են, որոնք զավակներ տվեցին։ Իմ թվարկած ամեն ինչը նախորդ իշխանությունները մեր «այո»-ն «ոչ»-ով մեր ձեռից վերցրել ու ձևավորել է իր ցանկությամբ»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ նախկին իշխանությունները չեն սիրել մեր ժողովրդին, մեզ, բոլորիս. «Ժողովրդին սիրող ղեկավարը երբեք ժողովրդին չի տանի ուրիշ ճանապարհով, որովհետև մենք հաղթանակ ենք տարել, մենք մեր հաղթանակի արժեքի գինը չհասկացանք»:

Սասուն Միքայելյանի խոսքով ՝ թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է մարդկանց մտածելակերպը, հոգեբանությունը, մարդիկ զգացել են ազատության բերկրանքը։

«Այսօր մենք պետք է ասենք «ոչ» էդ տականքներին, էդ «ոչ»-ը ձեր «այո»-ն է։ Այն «ոչ»-ը, որ տարիներ շարունակ խլել է մեր ազատությունն ու անկախությունը, մենք մեր «այո»-ով պետք է վերափոխենք, ձևավորենք, որ հետագայում մեր երեխաները ապագա ունենան։ Մենք եկել ենք դիմենք, խնդրենք ձեզ, ասենք, որ մեր երկրում բան է փոխվել, ինչը 20 տարի է չէր փոխվում, դա փոխել է «Իմ քայլը» դաշինքը: Փոխվել է պարոն վարչապետի գլխավորությամբ, էդ բոլորը տեսանելի ու հասկանալի է, մենք չենք եկել, որ հեծանիվ ստեղծենք»,-ասաց ԵԿՄ նախագահը:

Նա հավելեց, որ Սահմանադրական դատարանը էս տարիների ընթացքում միշտ կորզել է քաղաքացիների իրավունքները, միշտ հակահայկական, հակաժողովրդական օրենքներ է ձևավորել և հաստատել. «Մենք էսօր պարտավոր ենք նորից դիմել ժողովրդին, որ ստեղ կանգնած ամեն մի անհատը իր «այո»-ն ասի, որովհետև եթե դա այդպես չլինի բան չի փոխվի այս երկրում»,- ասաց Սասուն Միքայելյանն ու հավելեց. «Նշածս բոլոր էդ հանգամանքները տանում են «այո»-ի, որովհետև էդ «ոչ»-ը մենք տեսել ենք, համ էլ «ոչ»-ը ոնց կարա «այո»-ին ասի «ոչ»... այո՛»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2020 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կորոնավիրուսի պատճառով կդանդաղի մինչեւ 2.2 տոկոս. ԱԶԲ-ի կանխատեսումը
2021 թվականին այն կհասնի 4.5 տոկոսի` 2019 եւ 2020 թվականներին մեկնարկած բարեփոխումների շնորհիվ...
Կորոնավիրուսով պայմանավորված, ԵԱՀԿ մոնիտորինգերը դադարեցվում են. Անջեյ Կասպրշիկ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ…
ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության…
Սահմանադրագետը ներկայացրել է արտակարգ դրություն հայտարարելու ընթացակարգը
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի…
ԿԸՀ-ն չի հետաձգելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները. Մուկուչյան. 168.am
Յուրաքանչյուր օրվա հետաձգում՝ ժամկետների եւ աշխատանքի ծավալով պայմանավորված, կարող է խնդիրներ…
Կարող ենք ֆիքսել, որ հանրաքվե չի լինելու, այնպես որ «հեղափոխականները» պետք է նոր թեմա գտնեն. Ստեփան Դանիելյան
Ամերիկայի միայն Օհայո նահանգում մոտ 100 000 վարակված մարդ կա՝ հայտնաբերված...
Ամենաշատ