News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախում նախագահի թեկնածու, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը չի կիսում տեսակետը, որ կորոնավիրուսի պատճառով պետք է հետաձգել կամ չեղարկել ինչպես Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

«Ընտրությունները սահմանադրական պահանջ են եւ չեղարկել ընտրությունները սահմանադրական ճգնաժամի կբերեն, մանավանդ արդեն քարոզարշավի կեսից ավելի անցել է: Ինձ չի թվում, որ դա հնարավոր է»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ քարոզարշավի մեթոդները կարող են փոխվել. «Մենք կարող ենք սահմանափակել հանդիպումների թվաքանակը, ավելի շատ բաց երկնքի տակ իրականացնել, տարբեր այլ քարոզչական մեխանիզմներ օգտագործել, բայց չեղարկելը կլինի սահմանադրական ճգնաժամ»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ դեռ այսօր Արցախում կորոնավիրուսի հետ կապված մեծ վտանգ չկա, եւ իրենք հնարավորություն ունեն ավելի շատ հանդիպումներ ունենալ բնակչության հետ, իսկ հետո քարոզչությունը շարունակել լրատվամիջոցների ճանապարհով:

Նա անդրադարձավ խոսակցություններին, որ ինքը համարվում է ՀՀ իշխանությունների նախընտրելի թեկնածուն. «Հանդիպումները որեւէ կապ չունեն աջակցության հետ: Բազմաթիվ անգամ հայտարարվել է, որ Հայաստանի իշխանությունների համար նախընտրելի թեկնածու չկա: ՀՀ իշխանությունները շահագրգռված են թափանցիկ, մրցակցային ընտրությունների կազմակերպման առումով: Մրցակցային, թափանցիկ ընտրություն ընթանում է, այդ առումով խնդիր չկա, պետք է այն իր տրամաբանական ավարտին հասցնել, որ ամեն ինչ լինի ժողովրդավարական կանոններին համապատասխան: Հանդիպումներ, այո ունենում ենք, բայց դա էական չէ: Երբ ենք հանդիպել, ում ենք հանդիպել, դա կարեւոր չէ»:

Արայիկ Հարությունյանը կիսում է տեսակետը, որ Արցախի նախագահը պետք է ռազմական ուղի անցած լինի. «Այդպես համարում եմ եւ ոչ պակաս: Եթե խոսքը ռազմական ճանապարհի մասին է, ես ունեմ բավարար եւ ինչ-որ տեղ նաեւ առավելություն ունեմ այդ առումով»:

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասնյանի հայտարարություններին, որ վարչական ռեսուրսն օգտագործվում է հօգուց Արայիկ Հարությունյանի, վերջինս արձագանքեց. «Չեմ ընդունում դա: Երեւի տեսնում են կամ արդեն զգում են, թե ընտրությունների արդյունքներն ինչպիսին են լինելու, կանխավ փորձում են գնահատել իրենց, չեմ ուզում պարտություն բառն օգտագործել, բայց ընտրության արդյունքները ոչ ի օգուտ իրենց: Թող փաստերով խոսեն: Հայտարարություններ շատ կարող են անել: Ես ավելի շատ հայտարարություններ ունեմ անելու նույն Վիտալի Բալասանյանի եւ մյուս թեկնածուների կողմից իրականացնող ոչ իրենց ասած ստանդարտների համապատասխան քարոզարշավը, բայց մենք համեստորեն լռում ենք, իրականացնում ենք մեր մաքուր քարոզչական աշխատանքը եւ հանդիպումները ժողովրդի հետ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ