News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 30-ի՝ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքից ամիս անց պարզ է դառնում, որ իրավապահ համակարգը անգործության է մատնված եղել եւ աչք է փակել, այսպես ասած, էլիտար զորամասում տիրող իրավիճակի վրա:

Դեռ փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ հունվարի 30-ի` ՊԲ զորամասերից մեկում Վահրամ Ավագյանի մահվան դեպքը ՊՆ թեժ գիծ ահազանգ էր եղել, որ ՊԲ զորամասերից մեկում Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին նեղացնում է զինվորներին, սակայն հետամուտ չէին եղել:

Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունից պաշտոնապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին՝ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննությամբ չի ապահովվել գործի հանգամանքների հետազոտման բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, չեն կատարվել այդ գործի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ:

Եվ ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է կարճելու մասին որոշումները, ինչի արդյունքում քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է: Եվ պետք է նկատել, որ իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան, ռազմական նախկին ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, որոնք, որպես ոլորտի պատասխանատուներ, տեղում չեն եղել եւ իրենց ենթակաները, ինչ-ինչ շարագրգռվածությունից ելնելով, «գործ են փակել տվել», ինչի հետեւանքով զինվոր մահացավ:

Այսպիսով, դատախազության այս բացահայտումը հաղորդում է՝ հանցագործության մասին՝ հենց իրավապահների անգործության վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ