News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 09
USD
496.58
EUR
539.43
RUB
6.56
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը ոչ քիչ չափով աջակցվում է արտաքին դրամական փոխանցումներով, հատկապես՝ Ռուսաստանից։ Այժմ, այդ ոլորտում կարող է կրկնվել տարիներ առաջվա պատմությունը, երբ ռուբլին դոլարի համեմատ բառացիորեն փլուզվեց։ Դրա համար հիմքեր կան՝ ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը Ռուսաստանում մարտի 19-ի դրությամբ 77,21 ռուբլի է։

Ռուբլու փոխարժեքի հետ կապված իրավիճակը աղետալի չէ (այսպիսի մակարդակ դիտարկվել է տարիներ առաջ), սակայն հուսադրող էլ չէ։ Նավթը, որ ապահովում է արժույթի հզոր հոսքը ռուսական տնտեսություն, ահագին էժանացել է։ Որպես Հայաստանի համար արդյունք՝ Ռուսաստանից արժույթի փոխանցումների հոսքը զգալիորեն կկրճատվի։

Այս փաստը, ամեն ինչի հետ մեկտեղ, կհանգեցնի բացասական հետեւանքների ֆերմերային տնտեսությունների համար (չէ՞ որ Ռուսաստանում մեր շատ արտագնա աշխատողներ գյուղական բնակիչներ են)։ Մասնավորապես, ֆերմերների դրամական եկամուտների կրճատումը կարող է խթանել նրանց կողմից անասունների վաճառքը։ Առավել եւս, որ մեծածախ գնորդ կա։

Տարիներ առաջ սկսեց աճել կենդանի խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) արտահանումը։ Եթե 2013թ․ հանրապետության սահմաններից դուրս էր տարվել 0,8 հազար գլուխ ԽԵԱ, ապա 2017թ․ արդեն այդ թիվը բավական ավելացել էր՝ հասնելով 13,5 հազար գլխի։ Արդյունքում ԽԵԱ (այդ թվում կովերի) գլխաքանակը Հայաստանում նկատելիորեն կրճատվել էր։ 2018թ․ թվում էր նկատվում է դրական միտում՝ կենդանի ԽԵԱ արտահանումը նվազեց մինչեւ 2,6 հազար գլխի։ Այնպես որ հայտնվեց անասնապահության այդ ոլորտի վերականգնման հույս։ Սակայն անցյալ տարին չարդարացրեց այդ սպասելիքները՝ ԽԵԱ արտահանումը կրկին մեծացավ՝ հասնելով մինչեւ 10,6 հազար գլխի։  

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն, ԽԵԱ թվաքանակը ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 579,3 հազար գլուխ (աճը տարվա ընթացքում՝ 1,3 %-ով), այդ թվում՝ կովերը՝ 251,7 հազար գլուխ (անկումը տարվա ընթացքում՝ на 0,9 %-ով)։ Եթե այս տվյալները համեմատենք 2017թ․ հունվարի 1-ի ցուցանիշների հետ, ապա պատկերը շատ ավելի վատ է՝ ԽԵԱ անկումը կազմել է 11,7 %, այդ թվում կովերի մասով՝ 15,0 %։ Այսպիսի վնասը հատկապես անբարենպաստ է համավարակի հետ կապված այժմյան ծայրահեղ պայմաններում։ Առավել եւս, որ անասնապահության պես իներցիոն ոլորտի վերականգնման համար երկար տարիներ կպահանջվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ