News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՉԺՀ-ից գիտնականների կողմից արված բացահայտում է կարող է շատ բան պատմել այն մասին, թե ինչպես էին 3000 տարի առաջ մարդիկ պայքարում համաճարակների դեմ, գրում է Xinhua-ն:

Խոսքը «ցզյագուվեն» տեքստերի մասին է, որոնք չինական գրի ամենահին նմուշներից մեկն են համարվում: Կրիայի կճեպների եւ ոսկորների վրա արված գրություններն առաջին անգամ հայտնաբերվել են 1899 թվականին, դրանք գիտության համար թանկ տեղեկություններ են պարունակում Հին Չինաստանի մասին:

«Ցզյագուվեն տեքստերն առաջին անգամ հայտնաբերվել են ավելի քան 120 տարի առաջ Հենան նահանգում: Տարիներ տեւած պեղումների ընթացքում հայտնաբերվել են նման հարյուր հազարավոր տեքստեր, որոնց մեջ շատ հետաքրքիր տեղեկություններ կան: Դրանցից մեկի վրա հայտնաբերվել է գրության համաճարակի մասին, որը խոցել է նաեւ Շան-Ին դինաստիայի կառավարչին: Համաճարակի դեմ պայքարի համար զոհաբերություններ էին կատարում, սակայն կային նաեւ խելամիտ միջոցներ՝ հիվանդների մեկուսացում, բուժման համար հատուկ վայրերի ստեղծում: Այսինքն՝ կարանտին ասվածը գոյություն ուներ Հին Չինաստանում 3000 տարի առաջ»,- նշում են չինացի հետազոտողները:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ