News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին մեկնարկել է ավանդական ցույցը եւ ջահերով սգո երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտոռեպորտաժ):

Հազարավոր մարդիկ հայկական դրոշներով ու պաստառներով, հավաքվել էին Երեւանի կենտրոնում` Ֆրանսիայի հրապարակում: Նրանց ձեռքի պաստառներում կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մարդիկ արտահայտում են իրենց բողոքը Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ, մինչդեռ աշխարհի տասնյակ պետություններ ճանաչել են Հայող ցեղասպանությունը:

Երթից առաջ, սովորության համաձայն, երիտասարդները ցուցադրաբար այրել են Թուրքիայի դրոշը, այնուհետեւ, ոտքով, ջահերը ձեռքներին, շարժվել դեպի հուշահամալիր, որը մինչ այդ արդեն հեղեղված է լինում ծաղիկներով ու պսակներով:

Մինչ երթի մեկնարկը հավաքվածներին է դիմել  ՀՅԴ խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, նշելով, որ ջահերով երթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն է, իսկ կրակը մարմնավորում է հայ ժողովրդի ոգին եւ միասնականությունը, ինչպես նաեւ ժողովրդի հավերժական պայքարը:

«Մենք պետք է սովորենք հարաբերվել թուրքերի հետ, նրանց հետ խոսել հավասարը հավասարի պես: Մեզ պետք չէ թուրքերի կեղծ ներողությունը, մենք իրական հատուցում ենք պահանջում»,- ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ ջահերով երթը տարեց տարի ավելի ու ավելի շատ քաղաքներ է ներառում` Մոսկվա, Լոս-Անջելես, Թբիլիսի, Ստեփանակերտ եւ Հայաստանի 13 քաղաքներ:

Ամփոփելով` նա նշեց, որ Ցեղասպանությունը զրկեց մեզ մարդավայել ապրելու իրավունքից եւ Հայաստանի ներկայիս վիճակը բացասական բոլոր առումներով Ցեղասպանության հետեւանք է: Բայց հայ ժողովուրդը շարունակելու է պայքարել նոր հնարավորությունների եւ ապագայի համար:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, որոնցից առաջինը` 1965 թվականին Ուրուգվայը, որի օրինակին են հետեւել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Արսեն Սարգսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ