News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Բիոկիբերնետիկայի եւ բիոբժշկական ինժեներիայի ինստիտուտի գիտնականները ստեղծել են սարք, որը թույլ է տալիս անցկացնել անկախ օդափոխում միաժամանակ երկու հիվանդներին մեկ ռեսպիրատոր օգտագործելով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում, որը հիվանդների մոտ առողջության թուլացման հետ մեկտեղ առաջացնում է երկկողմանի թոքաբորբ եւ թոքերի արհեստական օդափոխման սարք միացնելու անհրաժեշտություն, լեհ գիտնականների այս մեթոդը կօգնի փրկել բազմաթիվ կյանքեր: Ակնկալվում է, որ այդ սարքի առաջին 100 նմուշներն ի հայտ կգան առաջիկա երեք շաբաթների ընթացքում:

Նոր սարքը ստացել է Ventil անունը: Հեղինակների պնդմամբ՝ սարքի կառուցվածքը թույլ է տալիս միմյանցից անկախ կարգավորել երկու հիվանդների մեխանիկական օդափոխման գործընթացի հիմնական պարամետրերը:

Լեհաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 425-ի, զոհվել է 5 մարդ: Վերջին տվյալներով՝ այժմ հոսպիտալացված է 898 հիվանդ, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուս: Շուրջ 47 հազար մարդ գտնվում է տնային կարանտինում վարակվածների հետ շփումներ ունենալու պատճառով: Վերջին օրերին ավելի քան 62 հազար մարդ տեղափոխվել է տնային կարանտին արտերկրից վերադառնալու պատճառով, ավելի քան 53 հազար մարդ գտնվում է համաճարակաբանական հսկողության ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ