News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իդլիբում ընթացող մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած հայ զինծառայող Էլի Կրպոյանը մահացել է։ Այս մասին «Արեւելք»-ը տեղեկացել է Հալեպի իր աղբյուրից։

Նախնական տեղեկություններով Կրպոյանը, որ վիրավորել էր շուրջ մեկ ամիս առաջ, կազդուրվելուց հետո կրկին մեկնել էր ճակատ եւ վիրավորվել Ազեզ շրջանում՝ ահաբեկչի գնդակից:

Էլի Կրպոյանի թաղման արարողությունը կատարվել է Հալեպի Ազգային գերեզմանատանը։ 

Հիշեցնենք, որ Սուրիայի բանակի զինվոր Էլի Կրպոյանը 26 տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ