News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկ վճարողների գործունեության տեսակը որոշելու համար հիմք են հանդիսացել բացառապես հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության դասակարգիչների վերաբերյալ կատարված նշումները, իսկ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով` նաեւ լիազոր մարմիններից ստացված տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պարետի 23.03.2020թ. թիվ 13 (արդեն ուժը կորցրած) որոշման հիման վրա` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված հարկ վճարողների ցանկի վերաբերյալ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը թյուրըմբռնում է առաջացրել: Որոշ հարկ վճարողներից հնչում են դժգոհություններ, որ իրենց փաստացի գործունեությունը չի համապատասխանում ցանկում նշված գործունեության տեսակներին:

Թեպետ ուժը կորցրած է ճանաչվել պարետի 23.03.2020թ. թիվ 13 որոշումը՝ ՊԵԿ-ը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հարկ վճարողների գործունեության տեսակը որոշելու համար հիմք են հանդիսացել բացառապես հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության դասակարգիչների վերաբերյալ կատարված նշումները, իսկ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով` նաեւ լիազոր մարմիններից ստացված տեղեկատվությունը:

Կոմիտեն հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության դասակարգիչ` կատարել ուղղումներ (այդ թվում` ներկայացնել նաեւ ճշտված հարկային հաշվարկներ):

Տպել
Ամենաշատ