News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Արցախն իր լիարժեք աջակցությունն է հայտնում ամբողջ աշխարհում կրակի դադարեցման ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի կոչին։ Այս մասին ասվում է Twitter-ում Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Արցախը կրկին հաստատում է իր հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմանը։ Այս կարեւոր փուլում ամբողջ  մարդկության ջանքերը պետք է ուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը երկրագնդի վրա բոլոր հակամարտող կողմերին կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ թույլ տալ մարդկանց հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ