News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայի բնակիչ, 31-ամյա Անջել Էռնանդեսցինտոն կալանավորվել է Օռլանդոյի Marriott հյուրանոցից զուգարանի թղթի 66 փաթեթ գողանալու պատճառով: Ինչպես հայտնում է USA.one-ը, անվտանգության աշխատակիցը նկատել է, թե նա ինչպես է բեռնատարի մոտ տարել աղբի դույլը, իսկ այնուհետեւ պարկը դրել է մեքենայի մեջ:

Հյուրանոցի աշխատակցին հետաքրքրել է, թե ինչու է նա աղբը դրել իր ավտոմեքենայի մեջ: Նա նայել է մեքենայի պատուհանից ներս եւ տեսել, որ պարկը լի է  զուգարանի թղթի փաթեթներով: Անվտանգության աշխատակիցը ոստիկանություն է կանչել: Սպաները հետեւել են ավտոմեքենային եւ հայտնաբերել, որ վարորդն իր բեռը բերել է անտոմայրուղու մոտ գտնվող պահեստ: Նրանք այնտեղ հայտնաբերել են Էռնանդեսցինտոյի բեռնատարի մեջ եղած 66 փաթեթը: Նրան տեղում ձերբակալել են:

Էռնանդեսցինտոն խոստովանել է, որ զուգարանի թուղթը վերցրել է հյուրանոցում, ապա ներողություն է խնդրել: Նա ոստիկաններին հայտնել է, որ նախատեսում էր այն փոխանցել աղքատ ու գոծազուրկ մի կնոջ: Նրա խոսքով՝ ցանկանում էր կնոջն ու նրա ընտանիքին օգնել կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Էռնանդեսցինտոյին մեղադրել են հանրային հյուրանոցային ձեռնարկությունից գողություն կատարելու մեջ: Էռնանդեսցինտոն աշխատում է բեռնատարի վարորդ: Նա իր բեռնատարի մեջ եղած զուգարանի թուղթը համարել է «օրինական բեռ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել