News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ այսօր, ժամը 15։30-ի սահմանում «ԳԱԶ 3110» մակնիշի 34 VC 135 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում՝ Մալիշկա գյուղի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Արփա գետում։

Մեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են եկել ոստիկաններ ու հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ: Հիվանդանոցից ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից և այն տեղափոխել ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածը Վայք քաղաքի բնակիչ՝ 64-ամյա Անատոլի Ավագյանն էր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարսելի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ
Հրապարակված տեսանյութերում կարելի է տեսնել գործարանում բռնկված հրդեհ, ինչպես նաեւ փախչող ցուցարարներ․․․
53-ամյա կինը թմրամիջոց է իրացրել. նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են 100 գրամից ավելի մարիխուանա և դեղահաբեր
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները...
45-ամյա վարորդի մոտ թմրանյութ հայտնաբերվեց
Ոստիկանության Արարատի բաժանմունքում հավաստի տվյալներ էին ստացվել, որ...
Քենիայի ամբողջ տարածքում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում. ուսանող է սպանվել, ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
Ոմանք փողոցներում կրակ են վառել ու քարեր նետել ոստիկանների ուղղությամբ․․․
Գյումրիում ձերբակալվել է թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդ. նրա մոտ 11 փաթեթ մեթամֆետամին ու «շոկո» են գտել
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի քրեական...
Տիգրանաշենի ոլորաններում բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է
Մարտի 21-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ