Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 24-ին, ժամը 20:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շինարարների եւ Աբելյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արազ Ա.) եւ «Dodge Caliber» (վարորդ՝ Հրանուշ Մ.) մակնիշների ավտոմեքենաները:
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Տաթեւ Ս.-ն (ծնված 1979 թ.) եւ Նարեն (ազգանունը չի հաջողվել պարզել) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: