News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ներկայացված օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի օգտագործման ամբողջական արգելք: Այս մասին մարտի 25-ին ԱԺ-ում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա հստակեցրեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարի 1-ից: Գիրիգորյանն օրինագիծը ներկայացնելիս, մասնավորապես, նշեց, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունն ուղղված է 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կրճատման իրավական կարգավորմանը: Ընդ որում՝ բացառություն կարող են լինել կշռման-փաթեթավորման համար տոպրակները եւ երկրորդական հումքից պատրաստվածները: «Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է սպառողների վարքագծի մշակույթի փոփոխմանը եւ այլընտրանքային, էկոլոգիայի եւ մարդու առողջության համար անվտանգ միքանիանգամյա օգտագործման տոպրակների խթանմանը»,- պարզաբանեց նախարարը:

Նա նշեց, որ առեւտրի-ծառայությունների կետերում պոլիէթիլենային տոպրակների լայն օգտագործումը հղի է էկոլոգիական խնդիրներով, քանի որ այդպիսի տոպրակները փաստացի չեն քայքայվում եւ շրջակա միջավայրն աղտոտում են: Շրջակա միջավայրի նախարարի կարծիքով՝ Հայաստանում արդեն նկատելի է այս կերպ ջրամբարների, հանգստի գոտիների եւ զբոսաշրջային օբյեկտների աղտոտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել