News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 16
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Varks.am կազմակերպության վարկառուներն, ամեն դեպքում, պետք է իրենց վարկային պարտավորությունները կատարեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանը ՝ անդրադառնալով նշված կազմակերպության լուծարման Կենտրոնական բանկի որոշմանը։

Պարսյանը նշեց, որ Կենտրոնական բանկը որոշում է կայացրել Varks.am-ին լիցենզիայից զրկելու այն հիմքով, որ վարկային կազմակերպության նվազագույն կանոնադրական կապիտալի չափը չի բավարարում, նվազագույն կանոնադրական կապիտալը 3 միլիարդ դրամ է. «Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է ենթադրենք ինքը ցույց է տվել, որ ոինի 1 միլիոն դոլարանոց շենք, իսկ Կենտրոնական բանկն ասում է արժանահավատ չես, 1 միլիոն դոլար չէ, այլ 700 հազար դոլար»։

Նրա խոսքով՝ Varks.am-ից ավելի վատ կարգավիճակում գտնվող բանկեր եւ կազմակերպություններ կան, որոնք այժմ հանգիստ գործունեություն են ծավալում. «Կենտրոնական բվանկի այս որոշումը նաեւ այս տեսանկյունից պետք է նայել, ինչո՞ւ Varks.am–ը եւ ոչ նրանք, կարծում եմ այդ հարցին հենց ԿԲ–ն պետք է պատասխանի»։

Պարսյանն անդրադարձավ նաեւ վարկային պարտավորությունների մարելուն. «Պետք է լուծարային հանձնաժողով նշանակվի եւ հանձնաժողովի նախագահը պետք է գույքագրի կազմակերպության պարտավորությունները՝ ում ինքը պարտք է եւ ովքեր իրեն են պարտք։ Ովքեր իրեն պարտք են պետք է այդ գումարները հավաքագրի՝ լուծարային հանձնաժողովը եւ նրա նախագահը եւ մուտք անի լուծարային հաշվի վրա»։

Նրա խոսքով՝ այդ գումարները մուտք գործելով հաշվի վրա՝ փակվում են կազմակերպության պարտավորությունները. «Առաջինը փակվում է գրավադրված գույքի պարտավորությունը, ենթադրենք կազմակերպությունն իր ավտոմեքենան ինչ–որ տեղ գրավ էր դրել, գումար էր վերցրել, երկրորդը՝ փակվում է աշխատողների աշխատավարձերը, երրորդը՝ հարկային պարտավորությունները, չորրորդը՝ այլ պարտավորություններ, ենթադրենք գրիչ է գնել մեկիս, դրանց գումարն է եւ հինգերորդը՝ ինչ մնում է գումարը, փոխանցվում է արդեն կազմակերպության հիմադիրներին: Ինչ վերաբերում է վարկառումներին, ապա Varks.am կազմակերպության վարկառուներն ամեն դեպքում պետք է իրենց վարկային պարտավորությունները կատարեն, անկախ նրանից թե այդ գումարը կազմակերպությանը կտրամադրեն, թե ստեղծված հանձնաժողովին»։

Տնտեսագետը նաեւ հավելեց,  որ Varks.am-ի լուծարումից շահելու են միայն բանկերը՝ դաշտից հանելով ուժեղ մրցակցի. «Եթե ուզում ենք ազատվել վաշխառու կազմակերպություններից, պետք է փոխենք Կենտորանական բանկը և նրադրամավարկային քաղաքականությունը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...
Փորձագետ. Ինչի՞ն են ուղղել Հայաստանի իշխանությունները պարտք վերցրած 2,5 միլիարդ դոլարը
Նա ընդգծեց, որ պղնձի համաշխարհային գները բարձրացել են մինչեւ 10 000 դոլար․․․
Փորձագետ. Առաջիկայում դրամի արժեզրկման հետ կապված խնդիրներ չպետք է ծագեն
Հիմա մենք տեսնում ենք, որ դրամի փոխարժեքի բարձրացումը հանգեցրել է ռուսական հումքի գների 30-ից մինչեւ 70% բարձրացմանը․․․
Զգուշավորության եւ ռիսկի համադրում, գործարար եռանդ, ջանադիր աշխատանք. Մուշեղ Սահակյանի հաջողության բանաձեւը (ֆոտո)
Երիտասարդ ընկերությունը, որի մասին վերջերս գրեց Wall Street Journal-ը, արդեն 7.8 միլիոն դոլարի ներդրում է ներգրավել...
Երեւանում ընթանում է «Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարման հեռանկարները» համաժողովը
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Արարատյան արտեզյան ավազանի ներկա վիճակի թեմաները, ռեսուրսների պահպանման եւ կայուն օգտագործման հեռանկարները...
Տնտեսվարողը պետական բյուջե չի վճարել ավելի քան 37 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ի բացահայտումը
ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու դեպք...