News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բավական չէ, որ չկա սուբսիդիաներ եւ աջակցություն, Հայաստանի խորհրադարանի կողմից ընդունված օրենքով էլ հացահատիկի ներկրումը պարտադիր պետք է իրականացնեն առեւտրային ընկերությունները, ինչը ստիպում է գյուղատնտեսական ընկերություններին վերապրոֆիլավորվել, որպեսզի կարելի լինի սերմեր ներկրել։ Այս մասին մարտի 26-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Այդպիսի գործողությունները կհանգեցնեն աշնանային եւ գարնանանյին ցանքսի ծավալի կրճատմանը եւ հացահատիկավորների թանկացմանը»,- նշեց նա։ Փորձագետը նաեւ այս տարի գյուղատնտեսության մեջ զրոյական աճ է կանխատեսում։ «Սակայն չի բացառվում, որ իշխանությունները ամեն դեպքում կփորձեն ինչ-որ թվեր «նկարել»։ Թեեւ պետք է ասել, որ դա նրանց մոտ ավելի վատ է ստացվում, քան Տիգրան Սարգսյանի կառավարության մոտ»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։ Արտակարգ դրության հետ կապված տնտեսական գործունեության սահմանափակումները, նրա խոսքերով, բացասական ազդեցություն չեն ունեցել գյուղատնտեսական աշխատանքների վրա։ «Աշխատանքների ամենաթեժ ժամանակն է։ Հայաստանի գյուղատնտեսությունը անում է ամեն ինչ, որպեսզի առավելագույնս բավարարի բնակչության պահանջները»,- ամփոփեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ