News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն մերժել է ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված համատեղ հայտարարությունը՝ այն անբավարար անվանելով: Իտալիան պնդում է, որ ստեղծված ճգնաժամին Եվրամիությունը պետք է ավելի վճռական պատասխանի, փոխանցում է DW-ն:

«Մենք պետք է արձագանքենք ինովացիոն ֆինանսական գործիքների միջոցով»,-շեշտել է Իտալիայի վարչապետը: Կոնտեի խոսքով՝ Իտալիան եւ Իսպանիան Եվրամիությանը 10 օր ժամանակ են տալիս: Իտալիան հանդես է գալիս եվրոգոտու երկրների կողմից ընդհանուր փոխառության տոմսերի թողարկման օգտին՝ SARS-CoV-2 համավարակի դեմ պայքարի նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար: Գերմանիան դրան համաձայն չէ: Նախօրեին Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ ԵՄ 6 այլ երկրների ղեկավարներ համատեղ նամակով աջակցել են ընդհանուր փոխառության տոմսերի թողարկման գաղափարը:

«Մենք պետք է աշխատենք համատեղ պարտքային պարատավորության շուրջ՝ թողարկված եվրոպական ֆինանսական ինստիտուտի կողմից, որ շուկայում ֆինանսական միջոցներ ստանանք: Առավելագույն արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է թողարկել բավարար ծավալով եւ երկարաժամկետ մարմամբ համատեղ փոխառության տոմսեր»,- նշված է փաստաթղթում, որը ստորագրել են նաեւ Պորտուգալիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Սլովենիայի, Բելգիայի եւ Հունաստանի ղեկավարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ