News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական միջոցառումների աննախադեպ 2.2 տրիլիոն դոլարի չափով փաթեթ է ստորագրել, հայտնում է Associated Press-ը:
Օրենքը ստորագրվել է Կոնգրեսի կողմից համարյա միաձայն քվեարկությունից հետո եւ նպատակ ունի օժանդակել բիզնեսը, արագացնել ծանրաբեռնված բուժհաստատությունների համար բժշկական ռեսուրսների տեղաբաշխումը եւ օգնել կորոնավիրուսային համաճարակի հետեւանքների դեմ պայքարող ընտանիքներին:

«Սա անհապաղ անհրաժեշտ օգնություն կտրամադրի»,- հայտնել է  Թրամփն Օվալաձև կաբինետում:

ԱՄՆ նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել երկու քաղաքական կուսակցությունների անդամներին` առաջին հերթին ամերիկացիների մասին մտածելու համար:
2.2 տրիլիոն դոլարի հատկացման մասին օրենքը կարագացնի կառավարության կողմից ամերիկացիների մեծ մասին 1200-ական դոլարների տրամադրումը` որպես օգնություն առանց աշխատանք մնացած միլիոնավոր մարդկանց համար: Խոշոր եւ փոքր ձեռնարկությունները վարկեր, դրամաշնորհներ եւ հարկային արտոնություններ կստանան: Միլիարդավոր դոլարներ կուղղվեն նահանգներին եւ տեղական ինքնակառավարմանը, ինչպես նաեւ` երկրի ծանրաբեռնված առողջապահական համակարգին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ