News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների արդարդատության եւ անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:

«Նիդերլանդների Արդարադատության եւ անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի եւ օրենքի գերակայության հաստատմանը, շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների քանակը եւ մի շարք այլ ցուցանիշներ հաշվի առնելով՝ Հայաստանն այուսհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ