News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի տարածքում երկրաբանների հայտնաբերած Յարաբուբա խառնարանը առաջացել է աստերոիդային հարվածի հետեւանքով, որը տեղի է ունեցել ավելի քան 2 մլրդ տարի առաջ, ուստի կարող է համարվել Երկրագնդի վրա ամենահինը: Ավստրալական եզակի խառնարանն ուսումնասիրել են Քերթին համալսարանի գիտնականները, որոնց խումբը ղեկավարել է Թիմոնս Էրիքսոնը, հայտնում է Planet Today-ը:

Նախկինում կարծում էին, որ Արեւմտյան Ավստրալիայի կենտրոնում գտնվող Յարաբուբա խառնարանը առաջացել է շուրջ 1,2 մլրդ տարի առաջ: Սակայն նոր հետազոտությունը, որի շրջանակում ավստրալացի գիտնականները կատարել են ուրանակապարային ռադիոիզոտոպային թվագրում, ցույց է տվել, որ խառնարանը շատ ավելի հին է:

«Մենք հանքանյութերի անալիզ ենք անցկացրել, որոնք աստերոիդի ընկնելու պահին բյուրեղացել են, եւ կարողացել ենք խառնարանի տարիքն ավելի ստույգ որոշել: Ըստ ամենայնի, աղետալի իրադարձությունը, որի հետեւանքով խառնարանն առաջացել է, տեղի է ունեցել 2,23 մլրդ տարի առաջ»,- նշում է Էրիքսոնը:

Մինչեւ հիմա Երկրագնդի ամենահին խառնարանն էր համարվում Վրեդեֆորտը, որն Աֆրիկայի հարավում հայտնվել է գրեթե 2 մլրդ տարի առաջ: Բայց Յարաբուբան, ինչպես հիմա է պարզվել, ավելի վաղ է առաջացել: Գիտնականները նշում են, որ խառնարանի հայտնվելը համընկել է Գուրոնյան սառցակալման ժամանակաշրջանի ավարտին. հնարավոր է, որ սառցակալման ավարտի գործում վերջին դերակատարումը չեն ունեցել 200 մլրդ տոննա գոլորշիները, որոնք մթնոլորտ են արտանետվել աստերոիդի ընկնելու հետեւանքով, որն առաջացրել է Յարաբուբան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ