Nissan Motor Co Ltd-ն հետ է կանչում շուրջ 196 հազար Pathfinder եւ Infiniti QX4 արտաճանապարհային մեքենաներ, որոնք արտադրվել են 6-14 տարի առաջ:
Ամերիկյան վերահսկողական մարմինների կարծիքով, կառուցվածքի թերությունը, որն ավելացնում է կոռոզիայի վտանգը, կարող է հանգեցնել ղեկի գործառույթի արգելակմանը:
Մեքենաների հետկանչը, որը տարածվում է ԱՄՆ հյուսիսային 20 նահանգների վրա, կներառի 162 658 Pathfinder (1996-2004 թթ արտադրության) եւ 33 333 Infiniti QX4 (1997-2003 թթ արտադրության):