News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարը փոքր եւ միջին բիզնեսին խոստացել է, որ  2.2 տրիլիոն դոլարի չափով ֆինանսական օգնությունը կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական ազդեցությունը մեղմելուն ուղղված խթանիչ փաթեթից հասանելի կլինի արդեն ապրիլի 3-ից, փոխանցում է AFP-ն:

«Գումարը դուք կստանաք նույն օրը»,- խոստացել է Սթիվեն Մնուչինը` ելույթ ունենալով COVID-19-ի հարցով Սպիտակ տանը տեղի ունեցած ամենօրյա մամուլի ճեպազրույցին: Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է, որ չնայած օգնությունը «կսկսի բաշխվել, սակայն դա չի նշանակում, որ ապրիլի 3-ին բոլորը կստանան իրենց վարկը»:

500 կամ ավելի քիչ աշխատող ունեցող բիզնեսները պետք է մուտք ունենան խոստացված 350 միլիարդ դոլարին` Կոնգրեսի կողմից ընդունված օգնության հսկայական փաթեթի շրջանակներում: Թրամփի վարչակազմն ասում է, որ գումար ստանալու համար հարկավոր է ընդամենը մի պարզ ձեւաթուղթ լրացնել: Գանձարանը երաշխավորում է վարկը, եթե ընկերությունը պահի իր աշխատակիցներին կամ կրկին ընդունի նրանց, ում, հնարավոր է, արդեն հեռացրել է: «Մենք ուզում ենք, որպեսզի դուք այնպիսի բիզնես ունենաք, որը կարող եք արագ բացել, երբ դա տեղին կլինի»,- ասել է Մնուչինը` նշելով, որ ԱՄՆ տնտեսությունը երբեք նախկինում այսպես հանկարծակի կանգ չէր առել:

Սակայն հինգշաբթի ուշ երեկոյան սկսեցին լուրեր հայտնվել այն մասին, որ բանկերը բողոքում են, քանի որ բավարար տեղեկատվություն չունեն` կառավարության օժանդակության ծրագրի իրականացման համար: ԱՄՆ խոշորագույն բանկի` JPMorganChase-ի կայքում ասվում է. «Մեր նման ֆինանսական հաստատությունները դեռ ցուցումների են սպասում SBA-ից եւ ԱՄՆ-ի գանձարանից»:

Մնուչինը նաեւ խոստացել է, որ տնային տնտեսություններին փոխանցումները կսկսեն արվել երկու շաբաթվա ընթացքում: Չորս հոգուց բաղկացած ընտանիքը խթանիչ փաթեթի այդ մասով պետք է 3000 ԱՄՆ դոլար ստանա:

Մինչեւ կորոնավիրուսի տարածումը Միացյալ Նահանգներում գործազրկության մակարդակը փետրվարին ընդամենը 3.5 տոկոս էր կազմում` ամենացածր ցուցանիշը վերջին 50 տարվա ընթացքում: Համաճարակի պատճառով սահմանափակիչ միջոցների սահմանումից ընդամենը երկու շաբաթ անց, հինգշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն, մոտ 10 միլիոն մարդ ներկայացրել գործազրկության նպաստ ստանալու հայտ է ներկայացրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ