News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մասշտաբային սով է կանխատեսում, հաղորդում է DW-ը:

«Մենք լրջորեն մտահոգված ենք: Մենք մտավախություն ունենք, որ մեզ իրապես մեծ ճգնաժամ է սպասվում»,- ասել է WFP-ի ներկայացուցիչ  Բեթինա Լյուշերը:

Նրա խոսքով՝ WFP-ն արդեն անհետաձգելի մարդասիրական օգնություն է ցուցաբերում ավելի քան 80 երկրներում 87 մլն մարդու:

«Կորոնավիրուսի պատճառով աֆրիկյան երկրներում ծանր վիճակ է ստեղծվել, հատկապես այն վայրերում, որտեղ տնտեսությունն ու առողջապահական համակարգը թույլ են»,- նշել է Լյուշերը:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ այսօր աշխարհում սովի է մատնված ավելի քան 820 մլն մարդ՝ Հարավային Սուդանում, Եթովպիայում, Սոմալիում, Քենիայում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ