News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանի Աչինսկ քաղաքի թիվ 18 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լուսինե Ջահանգիրյանը ներառվել է աշխարհի 50 լավագույն ուսուցիչների ցանկում Global Teacher Prize մրցանակի վարկածով:

Լուսինեն ծնվել է Հայաստանում եւ ուսումնասիրել լրագրություն: Միեւնույն ժամանակ նա աշխատել է որպես անգլերենի մասնավոր կրկնուսույց:

Այնուհետեւ նա ընդունվել է աշխատանքի նախակրթարանում, որից հետո ընտանիքի հետ տեղափոխվել Ռուսաստան, որտեղ դառնալով ուսուցչուհի՝ հայտնաբերել է, որ նրա աշակերտները դժվարանումեին անգլերենի ուսումնասիրման հարցոմ, քանի որ գրեթե հնարավորություն չունեին կիրառել օտար լեզուն առօրյայում:

Նա հասկացել էր նաեւ, որ այդ խնդրի լուծումը ամբողջ աշխարհում անգլախոս համայնքների հետ դպրոցականների կապի մեջ է: Չնայած սկզբում համեստ հնարավորություններին՝ Լուսինեն աջակցել էր առցանց նախագծերի, Skype-ի միջոցով դասերի, տարբեր երկրների միջեւ մշակութային փոխանակման կազմակերպման հարցում:

Երբ նրա աշակերտների հաջողությունները նկատելի էին դարձել, դպրոցի ադմինիստրացիան մեծ աջակցություն էր ցուցաբերել նրան՝ տրամադրելով անհրաժեշտ սարքավորումներ:

ԱՄՆ-ում համաշխարհային կրթության հարցով «World Ready?» համաժողովին մասնակցելուց հետո Լուսինե Ջահանգիրյանը ողեշնչվել էր գլոբալ կրթության հայեցակարգով:

Pen Pal Schools պորտալի միջոցով, որը թույլ է տալիս կապ հաստատել աշխարհի 140 երկրներում դասարանների միջեւ, նրա աշակերտները ներգրավվել էին համատեղ հետազոտությունների եւ այնպիսի խնդիրների լուծման մեջ, ինչպիսիք են գլոբալ տաքացումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, միջռասսայական հավասարությունն ու բազմամշակութային համայնքներում կյանքը:

Ավելի ուշ Լուսինե Ջահանգիրյանը սկսել էր Schools Around the World (Դպրոցներն ամբողջ աշխարհում) նախագիծը, որը միավորում է որոշակի թվով ուսուցիչներին եւ աշակերտներին, որոնք գտնվում են տարբեր աշխարհամասերում: Նա նաեւ սկսել էր կիսվել փորձով գլոբալ տաքացման եւ դպրոցական կրթության մեջ նորագույն տեխնոլոգիաների ազդեցության մասին:

Նրա աշխատանքի շնորհիվ՝ դպրոցը ճանաչվել էր Ռուսաստանում 100 լավագույն դպրոցներից մեկը, իսկ նրա աշակերտները դարձել էին հաղթողներ մի շարք մրցույթներում:

2016 թվականին նա առաջին ուսուցիչն էր Ռուսաստանում, որը ստացել էր National Geographic վկայական, իսկ 2018-ին դարձել էր Pen Pal Schools կազմակերպության գլոբալ դեսպանը: Նրա ամենավերջին ձեռքբերումներից մեկը Microsoft ընկերության նորարարական կրթության գծով փորձագետի նշանակումն է:

Global Teacher Prize մրցանակի շնորհիվ՝ Լուսինեն կկարողանա ստեղծել Հետազոտությունների գիտական ակումբ իր համայնքում, որը կնպաստի երեխաների ինտելեկտուալ զարգացմանը:

Մրցանակային ֆոնդը նաեւ հնարավորություն կընձեռի ստեղծել լաբորատորիաների ցանց, ինչը կապահովի դպրոցականների երկարաժամկետ գիտական կրթությունն ինչպես քաղաքում, այնպես էլ մոտակա գյուղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ