News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 06
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Ավելի քան 25 տարի առաջ Ռուանդայի հարթավայրերից մեկում ցեղասպանությունից հետո հայտնաբերվել է դամբարանատեղի, որտեղ, հնարավոր է, թաղված է մինչեւ 30 000 մարդ, հաղորդում է Associated Press-ը։

Այդ սարսափազդու գտածոն համարվում է վերջին տարիներին առավել նշանակալիներից մեկը։

Արդեն գերեզմանից հանվել է 50 մարմին, սակայն իրավիճակը բարդացել է նոր տիպի կորոնավիրուսի բռնկման պատճառով։

Ավելի վաղ անհայտ գերեզմանի մասին տեղեկատվությունը ստացվել է այն անձանց կողմից, որոնք առաջիկայում կազատվեն բանտից ցեղասպանության մեջ մասնակցության համար պատիժը կրելուց հետո, ինչպես նաեւ տեղաբնակներից։

Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ուղղված կազմակերպության գործադիր քարտուղար Նաֆթալա Ախիշակիեի խոսքով՝ նրանց խնդիրը նաեւ բարդացնում է հանգամանքը, որ ամբարտակը, որտեղ գտնվում է գերեզմանը, լցված է ջրով եւ այժմ նրանք փորձում են չորացնել այն դիերը դուրս բերելու եւ ըստ արժանվույն թաղելու համար։

Գերեզմանը գտնվում է Ռուանդայի մայրաքաղաքից դեպի արեւելք ընկած հատվածում։

Երեքշաբթի Ռուանդայում նշում են ցեղասպանության զոհերի 26-րդ հիշատակը, սակայն խիստ մեկուսացման ռեժիմի պատճառով բոլոր բազմամարդ հավաքներն արգելված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ