News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, հոսպիտալացվել է հիվանդության ախտորոշումից ավելի քան մեկ շաբաթ անց, հաղորդում է Associated Press-ը։

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա հոսպիտալացվել է, քանի որ ախտորոշումից 10 օր անց նրա մոտ դեռեւս նկատվում են կորոնավիրուսի ախտանշաններ։

Դաունինգ սթրիթում Բրիտանիայի վարչապետի հոսպիտալացումն անվանել են «նախազգուշական միջոց»։

55-ամյա Ջոնսոնը կարանտինում էր Դաունինգ սթրիթի իր նստավայրում մարտի 26-ից։

Նա շարունակում էր աշխատել՝ լինելով կորոնավիրուսով վարակված, եւ մեկուսացման 10 օրվա ընթացքում ձայնագրել էր մի քանի տեսաուղերձ։

Ուրբաթ Ջոնսոնը հայտնել էր, որ ինքնազգացողությունը լավացել է, սակայն նրա մոտ դեռեւս պահպանվում էր բարձր ջերմությունը։

Մինչ այժմ վարչապետը ստանում էր բժշկական օգնություն հեռախոսի միջոցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ