News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աստղագետներին հաջողվել է բացահայտել «կարմիր հովհարի» հանելուկը, որը Ճապոնիայի երկնքում է հայտնվել ավելի քան 1,4 հազար տարի առաջ, այս մասին հաղորդվում է Հայմայի Հեռանկարային հետազոտությունների համալսարանի մշակութաբանական եւ սոցիալական գիտությունների (SOKENDAI) կայքի հրապարակման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տարեգրության համաձայն՝ «փասիանի պոչի» ձեւով կարմիր նշանը Ծագող արեւի երկրի երկնքում հայտնվել է 620 թվականի դեկտեմբերի 30-ին: Այդ ժամանակ այս երեւույթն ընդունել են որպես վատ նշան: Այս իրադարձությունը հետազոտելով՝ արդի գիտնականները ենթադրել են, որ ֆենոմենը կարող էր առաջանալ հյուսիսափայլի կամ գիսաստղի շնորհիվ:

Ճապոնացի գիտնականների խումբը որոշել է արտասովոր երեւույթի պատմական նկարագրությունը համեմատել հյուսիսափայլի մասին ժամանակակից գիտելիքների հետ: Նրանք ուշադրություն են դարձել, որ գոյություն ունեն հյուսիսափայլերի դիտարկումների նաեւ ավելի վաղ տվյալներ, որոնք տեղի են ունեցել Ճապոնիայի երկնքում եւ նման էին կարմիր հովհարի:

Հետազոտողները Երկրի մագնիսական դաշտի քարտեզը կազմել են այն տեսքով , որում այն եղել է ավելի քան 1400 տարի առաջ: Այդ ժամանակ Ճապոնիան գտնվում էր մոտ 33 աստիճան լայնության վրա՝ ներկայիս 25-ի փոխարեն: 620 թվականին «փասիանի պոչը» երկնքում ծավալվել է 10 աստիճանում եւ եղել է գոտում, որը կարող էր լինել հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ. ըստ վերջին դիտարկումների տվյալների՝ հենց այսպիսի պայմանում է հյուսիսափայլը ձեռք բերում այդպիսի ձեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ