News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմեն Թավադյանը հայցադիմում է ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանը հայտնեց, որ մարտի 4-ին  Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից, Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ Աշոտ Մելքյանի հայտարարություն էր արել. «Մենք գիտենք, թե նա ցուցարարին ինչպես է շշով խփել, ինչպես է փորձել կաշառել»:

Հայցվոր կողմը պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը եւ փոխհատուցում՝ 2 մլն ՀՀ դրամի չափով:

Տպել
Ամենաշատ