News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Պետք է ոչ թե կոշտ կամ փափուկ աշխատել, այլ երկրում պետք է հաստատվի օրենքի իշխանություն եւ օրենքի գերակայություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դատաիրավական համակարգը պետք է լիարժեք արդյունավետ աշխատի: Ուժային մարմինները որտեղ պետք է, պետք է լինեն կոշտ, որտեղ պետք է՝ մեղմ լինեն: մենք այդ ճանապարհով գնում ենք: Ոմանք մեզ մեղադրում են փափուկ աշխատելու մեջ, ոմանք էլ շատ կոշտ աշխատելու մեջ, ոմանք էլ մեղադրում են չափից ավելի կոշտ աշխատելու մեջ: Բոլորի ճիշտ համաձայնեցումը օրենքն ու իրավունքն են, արդյունավետ  իրավապահ համակարգը, արդյունավետ դատական համակարգը»,-ասաց նա:

Հարցին, թե թավիշը երբ է պակասելու, որը շատերն ընդունում են որպես թուլություն, Փաշինյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ պետք է երկրում լինի լավ մթնոլորտ: Մենք ժողովրդավարական երկիր ենք եւ պետք է շարունակենք այդպիսին մնալ: Մենք չենք եղել եւ չենք լինելու դիկտատուրա, բայց կարծում եմ, որ իշխանությունը, այո, պետք է լինի կոշտ, ինչը հավասար է օրինական: Օրենքից ավելի կոշտ կամ պակաս կոշտ պետք չի լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ