News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ի՞նչ պետք է լինի այն ընտանիքների հետ, որոնք ապրում են «խոպան» ասվածի հույսով. չկա ոչ մի տարբերակ՝ գումար աշխատելու համար, իսկ սոված էլ չեն կարող նստել։ Այսպիսի հարց էր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը։

Փաշինյանը պատասխանեց, որ ունեն մի շարք ծրագրեր՝ կապված գյուղական համայնքների բնակիչների ֆինանսական դրությունը կարգավորելու հետ.

«Մեր հայրենակիցների մի մասի համար, որոնք գյուղական համայնքների բնակիչներ են կամ ովքեր ունեն հնարավորություն՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու, մեր ընդունած հակաճգնաժամային երկրորդ միջոցառումների փաթեթով բացառիկ պայմաններ ենք առաջարկում գյուղատնտեսության համար, եւ գյուղատնտեսական վարկերն այդ ծրագրերի շրջանակներում զրո տոկոսով վարկեր են տրամադրում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ