News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կարծում եմ, որ մեր առողջապահական համակարգը լուծում է իր առջեւ դրված խնդիրը եւ խնդիրն այն է, որ բոլոր երկրների առողջապահական համակարգերը ծանրաբեռնված են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6–ին, քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Վրաստանի մեր գործընկերներից օգնություն չի խնդրում կառավարությունը՝ մ առողջապահական այս ճգնաժամից դուրս գալու համար։

«Առաջին օրերից էլ մեր վրաց գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք եւ մշտապես իրար ինֆորմացիա ենք տալիս, եւ հետո սկզբում նրանց թվերն էին ավելի բարձր, մերը՝ քիչ, հետո մերն ավելացավ, նրանցը պակասեց։ Այստեղ ամեն ինչ հարաբերական է, կարծում եմ՝ ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո եւ վերահսկողությունից դուրս չի գա»,– ասաց Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ