News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարգելի գործընկերներ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը։ Նա հիշեցնում է, որ ավելի վաղ ընկերությունը չեղարկել էր մինչև ապրիլի 16 բոլոր չվերթները։

«Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան։ EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։ Հավելեմ, որ Արմենիա ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին։ Հայցում եմ լրագրողների ներողամտությունը, հարցազրույց այս թեմայով կտրամադրեմ, երբ իրավիճակը ավելի պարզ լինի, հիմա աշխատելու ժամանակն է», գրել է նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ