News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


2019թ․ դեկտեմբերի տվյալներով Հայաստանում գրանցվել է 87 000 նոր աշխատատեղ։ Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ․ կառավարության ծրագրի իրականացման զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

Ընդ որում, նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե դրանցից որոնք են հանվել ստվերից, իսկ որոնք նոր են։ Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե 2018թ․ մայիսից մինչեւ 2019թ․ նոյեմբերի 29-ը Հայաստանում ստեղծվել է կամ «ստվերից հանվել է» 81 534 աշխատատեղ։

Ընդ որում, դրանից էլ մեկ ամիս առաջ, հոկտեմբերի 29-ին, այդ ցուցանիշը կազմում էր 74 969։ Այդ ցուցանիշի մեծանալը, ըստ Փաշինյանի, վկայում է տնտեսության մեջ խորը դրական տեղաշարժերի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ