News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը բավարարել է հայաստանցի գործընկերների խնդրանքը` ավազակության համար հետախուզվող Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ, գերատեսչունում հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ին:

2019 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր Զելենոգրադում Սարգսյանի ձերբակալման մասին, որը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից` ավազակության, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու կասկածանքով: Այս հոդվածներով նախատեսված առավելագույն պատիժը մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկումն է:

Մարտին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գոռ Աբրահամյանն հայտարարել էր, որ ռուսական կողմը որոշել է Սարգսյանին արտահանձնել Երեւանին:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հայցը նրա արտահանձնման վերաբերյալ ուղղվել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն` միջազգային պայմանագրով սահմանված ժամկետում եւ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին: 2020 թվականի մարտի 19-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազության` Լ. Սարգսյանի արտահանձնման մասին պահանջը` իրեն մեղսագրվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- նշել են գերատեսչությունում:

Սարգսյանը Հայաստանի խորհրդարանի մի քանի գումարումների պատգամավոր է եղել, նախկին իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ