News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից: Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, NEWS.am-ը տեղեկանում է կառավարության լրատավական ծառայությունից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանը վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի մարտի 19-ին։

Նշենք, որ օրերս Հակոբ Ճաղարյանը Lragir.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով տարածված տեղեկությանը, թե Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին զրկել է լիցենզիայից, նշել էր, որ Հայաստանի ավիացիոն իշխանությունները ունեն խնդիրներ. «Ես այս պահին իրավունք չունեմ բացելու խնդիրների ամբողջ ծավալը։ Ես երկրի ղեկավարին համապատասխան զեկույցը ներկայացրել եմ։ Թե ինչ կարվի հետագայում, դա արդեն երկրի ղեկավարի որոշումն է։ Հայաստանն իրականում ունի բազմաթիվ անհամապատասխանություններ, և այդ անհամապատասխանությունները կարգավորվելու կարիք ունեն»,-ասել էր նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ