News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակում պարզ է դարձել, որ համաձայն տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացված տեղեկատվության՝ Վանաձորում հացի գինը մշտապես ավելի ցածր է եղել հանրապետության մյուս տարածաշրջանների համեմատ:

Վերոգրյալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Վանաձորում ներկայումս գործում են շուրջ 40 տնտեսվարող սուբյեկտներ, որոնք զբաղվում են հացամթերքի արտադրությամբ, ինչը նշանակում է, որ շուկան մրցակցային է, ինչի արդյունքում այստեղ մշտապես ցածր գին է ձևավորվել: Միաժամանակ նշենք, որ ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից հիմնականում դիտարկվում է բնակչության շրջանում առավել մեծ սպառման ծավալ ունեցող «Մատնաքաշ» տեսակի հացը:

Տնտեսվարողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վանաձոր քաղաքում 530-550 գրամ կշռով մատնաքաշի բացթողնման գինը բարձրացել է շուրջ 20 դրամով՝ 160 դրամից հասնելով մինչև 180 դրամի (մանրածախ գինը կազմում է 190-200 դրամ):

Տնտեսավարողները հացի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորում են ալյուրի թանկացմամբ, ինչպես նաև արտակարգ դրությամբ պայմանավորված հացի սպառման ծավալների նվազմամբ, քանի որ, ըստ վերջիններիս, այս օրերին մի շարք քաղաքացիներ նախընտրում են թխել հաց տնային պայմաններում, իսկ կրթական հաստատությունների փակ լինելու պատճառով կտրուկ նվազել են նաև այլ հացաբուլկեղենային արտադրանքների իրացման ծավալները:

Տեղեկացնում ենք նաև, որ առաջիկայում ՏՄՊՊՀ-ում նախատեսվում է իրականացնել աշխատանքային հանդիպում Վանաձոր քաղաքում հացամթերք արտադրողների հետ՝ բարձրացված խնդիրների, ինչպես նաև տրամադրված տեղեկատվության հիմնավորվածությունը գնահատելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ