News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները հազիվ թե դիմի համաշխարհային շուկայի մյուս մասնակիցների հետ համակարգված նավթի արդյունահանման ծավալների կրճատման: Այս մասին Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չեմ կարծում... Լսեք, մենք արդեն կրճատել ենք, մենք շատ ենք կողմնորոշված դեպի շուկա: Նրանք արդեն ավտոմատ կրճատել են [արդյունահանման ծավալները]»,- ասել է վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը: Նրան ուղիղ հարց էր տրվել կապված ՕՊԵԿ+ ձեւաչափում առաջիկա խորհրդակցությունների հետ՝ ԱՄՆ-ն արդյոք պատրա՞ստ է մասնակցել մյուսների հետ համակարգված նավթի արդյունահանման ծավալների կրճատմանը:

Ամերիկացի առաջնորդը պնդել է, որ Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան շուկան հեղեղել են վառելանյութով: «Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան արտադրությունը մեծացրել են այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը չկար: Իսկ հետո հարձակվեց վիրուսը (նոր կորոնավիրուսը), որը փլուզեց շուկայի 40 տոկոսը: Հիմա այն հեղեղված է նավթով»,- նշել է Թրամփը:

Նրա տեսանկյամբ՝ Մոսկվան եւ Էր Ռիադն իրենք շահագրգռված չեն ստեղծված իրավիճակով եւ դրանից ելք կփնտրեն: «Ուղղակի ասեմ, որ կա 2 երկիր, որոնց զգալի վնաս է հասցվում: Ռուսաստանին է վնաս հասցվում, սա բյուջեի եկամուտների նրա հիմնական աղբյուրն է: Եվ Սաուդյան Արաբիային: Սա միանշանակ [բյուջեի եկամուտների] նրա հիմնական աղբյուրն է: Նրանց կողմից շուկան հեղեղելը զուրկ է իմաստից՝ ինչ պատճառով էլ որ արած լինեն»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

«Կարծում եմ նրանք (Մոսկվան եւ Էր Ռիադը) դա կպարզեն: Վերջին շաբաթվա ընթացքում առաջընթաց է ձեռք բերվել: Հետաքրքիր կլինի տեսնել, թե վաղը (հինգշաբթի) ՕՊԵԿ-ի (ՕՊԵԿ+) [խորհրդակցությունների] ինչ արդյունքներ կլինեն»,- հավելել է Թրամփը:

Վնաս է հասցվել նաեւ ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահն այնուհետեւ ընդունել է, որ վառելանյութի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը չի համապատասխանում նաեւ ամերիկյան էներգետիկ հատվածի շահերին, նրան հարվածներ է հասցնում:

«Ես երկար տարիներ կարծում էի, որ ՕՊԵԿ-ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) չափազանց անարդարացի է: Ես ՕՊԵԿ-ին ատում էի: Ուզո՞ւմ եք մի ճշմարտություն էլ իմանալ: Ես այն ատում էի, քանի որ խոսքը մեքենայությունների մասին էր»,- շարունակել է Թրամփը: Նրա խոսքով՝ հիմա ԱՄՆ-ն «աներեւակայելիորեն հզոր էներգետիկ արդյունաբերություն» ունի, «աշխարհում թիվ մեկը»: «Եվ ես չեմ ուզում, որ այդ աշխատատեղերը կորեն [վառելանյութի ներկայիս գնանկման հետեւանքով]»,- ասել է Թրամփը:

Մեծ թվով լավ տարբերակներ կան

Լրագրողները հետաքրքրվել են, թե Վաշինգտոնն ինչպես է մտադիր գործել, եթե ՕՊԵԿ+ խորհրդակցությունների ժամանակ համաձայնության չհասնեն նավթային շուկայի իրավիճակաի կարգավորման շուրջ: «Տեսնենք: Ես գործողությունների մեծ թվով տաբերակներ ունեմ: Մեծ թվով լավ տարբերակներ կան: Հնարավոր է՝ դրանք ինձ ավելի դուր գան»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը:

Խնդրանքին հայտնել, թե նա արդյո՞ք նկատի ունի ԱՄՆ նավթի ներմուծումների համար մաքսատուրքերի սահմանումը, Թրամփը ուղիղ պատսխան չի տվել: «Հետեւեք իրադարձությունների զարգացմանը: Հուսանք, որ նրանք (ՕՊԵԿ+-ի անդամները) կկարողանան գործարք կնքել»,- հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:

Ապրիլի 9-ին տեսահամաժողովի ձեւաչափով նախատեսված է ՕՊԵԿ անդամ երկրների եւ դրա մեջ չմտնող պետությունների նախարարական խորհրդակցություն, որի ժամանակ կարող է ընդունվել նավթի արդյունահանման նվազեցման մասին որոշում՝ շուկայում գների կայունացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ