News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեկ մենք իրականացրել ենք 236 թեստ, որից դրական է 28-ը, սա նշանակում է, որ մենք շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում արձանագրված զգուշավոր լավատեսությունը, մանավանդ, որ նոր բուժվածների թիվը 24 է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանեց, թե այդ իօնչպես է ստացվել, որ պաշտոնապես հայտարարվել է 40 նոր դեպքի մասին, իսկ ինքը նշեց 28 թիվը. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այս թեմային վերաբերող ամբողջ տեղեկատվությունն ինտեգրել ենք, ստեղծել ենք թվային համակարգ, որտեղ օնլայն թարմացվում են տվյալները: Այս ճշգրտումների ընթացքում հայտնաբերել ենք 12 անճշտություն: Իհարկե, եւս մեկ անգամ դրանք կստուգվեն: Հետեւաբար, պետք է արձանագրենք, որ վարակի մեկնարկից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 921 դեպք: Առանց այդ 12-ի հաշվառման կլիներ 909 դեպք: Այպիսի անճշտությունները հնարավոր են, որովհետեւ դա կապված է լինում մի հիվանդին մյուս հիվանդանոց տեղափոխելու հետ, հիվանդանոցից դուրս գրվելու եւ այլ տեղ չգրանցվելու հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ