News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելառուսի եւ Հայաստանի միեւնույն դիրքորոշումը գազի գնի վերաբերյալ տրամաբանական է` հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ ելք չունեն դեպի ծով, ինչը մեծացնում է բոլոր տեսակի ռիսկերը կորոնավիրուսի տարածման հետեւանքով, ուստի հարցը չպետք է դիտարկել քաղաքական համատեքստում: Այս մասին է ապրիլի 9-ին գազի շուրջ հայ-ռուսական բանակցությունների թեմայով քննարկմանն ասաց էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

Նա հավելեց, որ այս կապակցությամբ գնի փոփոխման վերաբերյալ բանակցություններ սկսելու հայկական կողմի նախաձեռնությունը հիմք ունի:

Միեւնույն ժամանակ, փորձագետը շեշտեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտը, որը ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի, եւս հիմքեր ունի: «Դրանց թվում է նաեւ այն փաստը, որ անցած մեկ տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ն պահպանում էր ներքին սակագները սեփական մարժայի կրճատման հաշվին: Ընկերության համար բիզնես շահն ավելի կարեւոր է, բայց շահերի վրա հիմնված լուծում կարելի է գտնել եւ երկարաժամկետ պայմանավորվածություն ձեռք բերել` հաշվի առնելով գների հավանական տատանումները: Հայաստանը կարող է ապավինել Ռուսաստանի ըմբռնողությանը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ մարտի վերջին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ Կառավարության անունից նամակով դիմել էր «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերին` մատակարարվող գազի գնի փոփոխման վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ