News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ զրույց» է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ` քննարկելով երեք երկրների էներգետիկ ոլորտների աշխատանքային պայմանների նորմալացման ուղիները: Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ ՕՊԵԿ+-ի երկրները, իր կարծիքով, մոտ են նավթի արդյունահանման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես հենց նոր խոսեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ, եւ մենք շատ մեծ խոսակցություն ունեցանք նավթի արդյունահանման եւ ՕՊԵԿ-ի, ինչպես նաեւ այն ուղիների մասին, որոնց միջոցով մենք կարող ենք այնպես անել, որպեսզի մեր արդյունաբերությունը լավ զգա իրեն, որպեսզի նավթարդյունաբերության գործերն ավելի լավ լինեն, քան հիմա է»,- ասել է նա:

«Ցուցանիշներն այժմ այնքան ցածր են, որ ամբողջ աշխարհում արտադրության դադար կլինի, եւ, իհարկե, դադարեցում կլինի նաեւ մեր երկրում: Մենք չենք ցանկանում, որպեսզի դա տեղի ունենա,- ասել է Ամերիկայի նախագահը:- Նավթն այնպիսի ծավալներով է արդյունահանվում, որ ոչ ոք արդեն չգիտի` ինչ անել դրա հետ: Գործերն, ահա այսպիսին են»,- ասել է Սպիտակ տան սեփականատերը: «Անկեղծ ասած, նույնիսկ տեղ չկա դրա պահման համար: Մեր պահեստներն այժմ լեփ-լեցուն են»,- հավելել է նա:

«Մենք շատ լավ զրույց ենք ունեցել: Տեսնենք` ինչ կստացվի»,- շեշտել է Թրամփը: «Ինչպես գիտեք, ՕՊԵԿ+-ի երկրները հանդիպել են այսօր, եւ ես կասեի, որ նրանք մոտենում են պայմանավորվածություններ ձեռք բերելուն, մենք շուտով կիմանանք այդ մասին»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՕՊԵԿ+-ի երկրները երկարաձգել են նավթի արդյունահանման կրճատումները մինչև հունիսի վերջ
Հունվարին Ղազախստանն ու Իրանը չեն կատարել կրճատման իրենց պարտավորությունները, սակայն խոստացել են...
Brent-ը նվազել է մինչև 81,33 դոլար մեկ բարելի դիմաց
Անցած շաբաթ երկու ապրանքանիշերն էլ էժանացել են ավելի քան 2%-ով...
Հնդկաստանն առաջ է անցել Հոնկոնգից՝ դառնալով աշխարհի չորրորդ խոշորագույն ֆոնդային շուկան. Bloomberg
Հնդկական բաժնետոմսերը ծաղկում են՝ շնորհիվ արագ աճող մանրածախ ներդրողների բազայի և կորպորատիվ մեծ եկամուտների...
Bloomberg. Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները բոլոր տարածաշրջանների համար
Նավթի սպառումը սովորաբար նվազում է փետրվար և մարտ ամիսներին, երբ նավթավերամշակման գործարաններ...
2024 թվականը կլինի ամենամեծ փլուզման տարին․ ամերիկացի տնտեսագետ
Նա կանխատեսել է Մեծ դեպրեսիա․․․
Նավթի գներն աճում են՝ մեկ օր առաջ տեղի ունեցած անկումից հետո
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,49%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,27 դոլարի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ