News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ucom եւ VEON ընկերությունների հայտը ուսումնասիրման փուլում է, եւ երեկվա գործընթացները ոչ մի կապ չունեն Հանձնաժողովի որոշման հետ: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը:

Նրա պարզաբանմամբ՝ Հանձնաժողովն ուսումնասիրել է 600-ից ավելի փաստաթղթեր, դրանից բացի՝ հանդիպումներ են անցկացվել կողմերի հետ:

«Ուսումնասիրությունները դեռեւս չեն ավարտվել, եւ առայժմ որոշում չկա, Հանձնաժողովը դեռեւս վերջնական դիրքորոշում չունի: Վարույթի վերսկսումից հետո գործընթացը կշարունակվի, որի արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի»,- նշեց Գեւորգյանը:

Նա հավելեց, որ եթե ինչ-որ գործընթացների հետեւանքով աշխատակիցներ են հեռանում, ապա պետությունը ապագայի համար պետք է սխեմա ունենա, որ խուսափի դրա հետ կապված հեռահաղորդակցության աշխատանքի հնարավոր խափանումից:

Հիշեցնենք, որ Հայաստանում ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի եւ ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝  Beeline-ը գնելու շուրջ քննարկումների փաստը: Հայտ է ներկայացվել ՏՄՊՊՀ, սակայն «Բիլայն»-«Յուքոմ» միավորման գործարքը դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ արտակարգ դրությամբ պայմանավորված ՏՄՊՊՀ-ն մարտի 19-ին իր ձեռքի տակ եղած վարույթների ժամկետները ժամանակավորապես կասեցրել է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Յուքոմ»-ի ավելի քան 800 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ