News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ գիշերը ճապոնական հիմնական կղզի Հոնսյուի արեւելքում․ ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությանը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Տոկիոյի հարեւանությամբ գտնվող Իբարաքի նահանգի հարավում է։ Օջախը գտնվել է շուրջ 50 կմ խորության տակ։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ստորգետնյա ցնցումները նաեւ զգացել են Տոկիո, Սաթամա, Տոտիգի, Թիբա եւ Ֆուկուսիմա նահանգների բնակիչները։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ