News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:  Այս մաիսն հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն  անդրադարձ են կատարել նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող քայլերին:

Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցություն է հայտնել եղբայրական հույն ժողովրդին՝ համավարակի դեմ մղվող պայքարում:

Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը:

Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ