News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Forbes-ը ներկայացրել է 200 ամենահարուստ ռուսաստանցիների ցանկը:

2020 թվականի ցուցակում ընդգրկվել է 102 միլիարդատեր` երկու անգամ ավել, քան նախորդ տարի էր: Այս տարի 12 մարդ առաջին անգամ է ընդգրկվել վարկանիշում:

Առաջին տեղում է «Նորնիկել»-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Պոտանինը: Նրա կարողությունը Forbes-ի կողմից 19.7 միլիարդ դոլար է գնահատվել: Երկրորդ տեղում է «ՆԼՄԿ»-ի տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը (18.1 միլիարդ դոլար): Երրորդ տեղում է «Նովաթեք»-ի գլխավոր սեփականատեր Լեոնիդ Միխելսոնը (17.1 միլիարդ դոլար):

Ամենահարուստ ռուսաստանցիների թվում նաեւ հայեր կան. 29-րդ տեղում է Սերգեյ Գոլիցկին` 3400 միլիոն դոլարով, 39-րդ տեղում Սամվել Կարապետյանն է` 2500 միլիոն դոլարով, 52-րդ տեղում Անդրեյ Անդրեեւն է (Օգաջանյանց)` 1800 միլիոն դոլարով, 103-րդ տեղում  Ռուբեն Վարդանյանն է` 950 միլիոն դոլարով, 113-րդ տեղում է Ալբերտ Ավդոլյանը` 800 միլիոն դոլարով, 146-րդ տեղում է Նիկոլայ Սարկիսովը` 700 միլիոն դոլարով, 147-րդ տեղում է Սերգեյ Սարկիսովը`  700 միլիոն դոլարով, Դավիթ Յանը 166-րդ տեղում է` 600 միլիոն դոլարով:

Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է ընդհանուր 40 միլիարդ դոլարով` հասնելով 456 միլիարդ դոլարի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ