News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երբեք, որեւէ պարագայում ես չեմ ղեկավարվել ոչ դավադրությունների տեսություններով, ոչ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ. չկա այդպիսի բան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված դավադրությունների թեմային:

«Որ մենք ունենք  թշնամիներ, դա ակնհայտ է, բայց մենք ունենք նաեւ բազմաթիվ բարեկամներ: Բոլորին խորհուրդ եմ տալիս դավադրությունների տեսություններով չղեկավարվել: Այն, ինչ լսում եք կամ ընթերցում եք որեւէ ինտերնետային կայքում, փորձեք մեկ այլ աղբոյւրներից դա ստուգել, այնուհետեւ անել սեփական եզրակացությունը»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ երբ արտակարգ դրությունը կվերանա, մանրամասն ցանկացած հարցի՝ տրամաբանական, անտրամաբանական, կպատասխանի. «Մեր այդ հանդիպումը, որի մասին ասում եմ՝ լինելու է բացառապես ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Այնուհետեւ ես առաջարկելու եմ, որ դահլիճում գտնվող լրագրողները որոշեն, թե երբ է լինելու եւ որ թեմայով: Ես պատրաստ եմ լինելու խոսելու ինչպես Արցախի խնդրի մասին, տնտեսության մասին, կոռուպցիայ մասին, այնպես էլ իհարկե, 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասին: Չի լինելու հարց, որին չեմ պատասխանելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ