News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ժամանակակից Հայաստանում հիասթափվելու շատ կոնկրետ պատճառներ ունի պայմանականորեն ասած՝ հոգեւորականությունը, որովհետեւ ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում Հայաստանում հոգեւոր կյանքի սակավությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ֆեյսբուքյան լայվով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում ակնհայտ է դառնում, որ հոգեւոր կյանքն արժեքների եւ գաղափարների սերմանման մեծ բացեր ու պրոբլեմներ ունի, որն էլ առաջացնում է հոգեւորականության շրջանում լրջագույն հիասթափություն»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ շատ դեպքերում հոգեւորականության գործունեության մեջ երեւում է քաղաքականություն. «Երբեմն քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից եւ նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն ենք տեսնում։ Ես շատ կարեւոր եմ համարում քրիստոնեական տեսությունը, ինձ հարց եմ տալիս՝ այսօրվա մեր հոգեւոր կյանքը արդյոք մեզ մոտեցնո՞ւմ է աստվածաշնչյան տեքստին եւ գաղափարախոսությանը, վստահ չեմ, որ այդ հարցին կարող եմ դրական պատասխան տալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ