News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը հույս ունի, որ վերջին մի քանի տարում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների նկատմամբ սկսված դատավարությունները կկարգավորվեն: Այս մասին երեքշաբթի օրը Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք հույս ունենք, որ այն դատական գործընթացները, որոնք այժմ սկսվել են վերջին մի քանի տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների նկատմամաբ, այդ թվում` Հարավկովկասյան երկաթուղու հետ կապված, կկարգավորվեն առանց այնտեղ բաներ բերելու որեւէ փորձերի, որոնք հարիր չեն դաշնակիցների միջեւ հարաբերություններին»,- ասաց նա: Ինչպես նշեց Լավրովը, «բարդ իրավիճակներ» են ստեղծվել մի քանի ռուսական ընկերությունների հետ: «Հուսով եմ, որ այս բոլոր հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ բավարարմամբ»,- եզրափակեց նա:

Գործակալության տվյալներով` Ռուսաստանի երկաթուղիների հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ սրվել են խուզարկությունների եւ քրեական գործերի պատճառով, որոնք Երեւանը հարուցել էր ՀԿԵ-ի դեմ: Մասնավորապես, 2018-ի օգոստոսին ՀԿԵ-ի հայաստանյան գրասենյակում խուզարկություններ էին անցկացվել` 19 հազար ԱՄՆ դոլարի չաթով հարկեր չվճարելու գործի շրջանակներում: Ընկերությունում ի պատասխան հայտարարել էին քննության կանխակալության մասին:

Ընդհանուր առմամբ, ՀԿԵ դեմ, RTVI հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն, յոթ գործ է հարուցվել, որոնք միացված են մեկ դատավարության մեջ: ՀԿԵ-ում պահանջներն անհիմն են համարում: «Հայկական երկաթուղի» ընկերությունը 2008-ին հանձնվել էր «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը: Ռուսական ընկերությունը կարող է 30 տարի կառավարել այդ ճանապարհները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ