News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Լուրերի»  հարցին ի պատասխան անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

Լավրովը նշել էր, որ համաձայնագրերը կնքելու ժամանակ Հայաստանի համար գազի գինը շուկայականից ցածր է եղել: Նաեւ գործընկերության համատեքստում հիշատակել «Հարավկովկասյան երկաթուղում» հնարավոր չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը:

Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, նշել է.

«Կանդրադառնամ մի քանի կարեւոր մտքերի: Նախ հարկ եմ համարում արձանագրել, որ պարոն Լավրովն իր խոսքում տրամաբանական համարեց գազի գնի հետ կապված հարցադրումը եւ շեշտեց, որ դաշնակիցները պետք է ունենան գնային առավելություններ. ես դա կարեւոր եմ համարում:

Համաձայն եմ, որ համեմատության մեջ սահմանին գազի գինն առանձին ժամանակահատվածներում եղել է շուկայականից ցածր, սակայն չեմ կարող կիսել պարոն Լավրովի այն պնդումը, որ Հայաստանի համար այն երբեւէ եղել է շուկայականից երկու-երեք անգամ ցածր: Հարկ եմ համարում ընդգծել եւս մեկ հանգամանք՝ գազի գնի շուրջ մեր դիմումի առաջնային շարժառիթը եղել է նախեւառաջ սակագնի թանկացման ռուսական կողմի ցանկությունը, ոչ թե էներգակիրների միջազգային գների կտրուկ անկումը: Այսինքն՝ միտքը, որ մենք իրավիճակից ելնելով օգտվում ենք գների անկման հանգամանքից, այնքան էլ տեղին չէ:

Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով կամ ընդհանրապես որեւէ օտարերկրյա կապիտալով ընկերությունների գործունեությանը Հայաստանում, ապա մեր Կառավարությունը գործել եւ գործում է տնտեսավարողների համար առավելագույն բարենպաստ պայմանների ապահովման սկզբունքով: Օտարերկրյա, այդ թվում` ռուսական կապիտալով ընկերությունները նախեւառաջ Հայաստանյան ռեզիդենտ ընկերություններ են, հանդիսանում են գործատու ու հարկատու, եւ մենք առնվազն ոչ պակաս շահագրգռվածություն ունենք վերջիններիս բնականոն եւ արդյունավետ գործունեության համար ստեղծել եւ ապահովել նպաստավոր պայմաններ:

Միեւնույն ժամանակ, Կառավարությունը չի հանդուրժի, որ որեւէ հանգամանքով պայմանավորված որեւիցե ընկերություն գործի օրենքից դուրս եւ այս մասով ռուսաստանյան մեր գործընկերների հետ կա փոխըմբռնում քաղաքական ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ամենաշատ